Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց մոտ անհավատարմության գեն են հայտնաբերել. news.am

Կանանց մոտ անհավատարմության գեն են հայտնաբերել. news.am

Կանայք շատ ավելի հաճախ են դավաճանում ամուսիններին, եթե նրանց մոտ առկա է այսպես կոչված «անհավատարմության գենը», պնդում են ավստրալական Քվինսլենդի համալսարանի գիտնականները:

 

Խոսքը սոցիալական վարքագծի եւ սեռական մոտիվացայի համար պատասխանատու AVPR1A գենի հատուկ տարբերակի մասին է: Հետազոտողները պարզել են, որ կանանց մոտ գենի այս տարբերակի առկայությունը արդիականացնում է «հավելյալ զույգավորման» գործընթացը, որն էլ ստիպում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նոր արկածներ փնտրել:

 

Գիտությանը արդեն հայտնի է, որ AVPR1A գենի տարբեր կոմբինացիաներ կապված են պրոմիսկուիտետի եւ կենդանիների մոտ դաժանության դրսեւորման հետ: Ամեն մարդ ծնողներից ժառանգած այս գենի երկու տարբերակ ունի: Նշվում է, սակայն, որ այս գենի տարբեր կոմբինացիաները ազդում են միայն կանանց վարքագծի վրա:

 

Քվինսլենդի համալսարանի գիտնականները մի խումբ գենետիկների եւ նյարդաֆիզիոլոգների հետ համատեղ ուսումնասիրել են ավելի քան 7000 մարդու ԴՆԹ-ն եւ կենսակերպը: Նրանք հայտնաբերել են, որ անհավատարիմ կանանց 6.4 տոկոսը «անհավատարմության գենի» որոշակի տարբերակներ ունեն: Հետազոտության արդյունքները շատ անսպասելի էին, քանի որ գիտնականները կարծում էին, որ վարքագիծը կախված է ոչ միայն տարբեր գեների կոմբինացիայից, այլ նաեւ սոցիալական եւ մշակութային գործոններից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ